Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթունից տուժել է 9 քաղաքացի. ԱԻՆ
Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), որոնք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ըստ ԱԻՆ-ի՝ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: