Ասում են՝ «Գրիպը հաղթել է»
Ռուս ակադեմիկոս կենսաբանները գտնում են, որ գրիպի դեմ պատվաստանյութը արդյունավետ չի գործում այդ հիվանդության դեմ: Ըստ բացատրության՝ պրեպարատը ազդակ չի հաղորդում իմունային համակարգին, որպեսզի այն «ճանաչի» վիրուսները: Այս մասին հայտնում է «Ռուսկայա գազետան» ( «Русская планета»)՝ «Գրիպը հաղթել է» վերտառությամբ հոդվածում:
Պատճառը, որ փաստորեն օրգանիզմը չի տարբերակում վիրուսները, փորձագետների պարզելով հետևյալն է՝ գրիպի դեմ ժամանակակից պատվաստանյութը չի ազդում տարբեր տեսակի Т –բջջային ռեցեպտորների աճի վրա: Հետազոտությունը գիտնականները անցկացրել են պացիենտի վրա, ով իր ամբողջ կյանքի ընթացքում կանոնավոր պատվաստվել է գրիպի դեմ: Յուրաքանչյուր անգամ բժիշկները օգտագործել են նույն արտադրողի պատվաստանյութը, սակայն դրա կազմը փոփոխվել է՝ կախված Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությամբ:
Փորձագետները պարզել են, որ պացիենտի արյան մեջ Т –բջջային ռեցեպտորները չեն ավելացել, ինչի պատճառով իմունային համակարգը չի արձագանքել վիրուսի հարուցիչների վրա: Այսպիսով՝ գիտնականների կարծիքով ժամանակակից պատվաստանյութերը օրգանիզնում չեն առաջացնում նոր Т –բջջային ռեցեպտորներ, որոնք կճանաչեին վիրուսի սպիտակուցները: