«Վեոլա Ջուր»-ը մարդկանց մի քանի օր առանց ջուր է թողել, հիմա էլ խողովակից ցեխաջուր է գալիս
Արարատի մարզի Տափերական գյուղի շատ բնակիչներ գրեթե մեկ շաբաթ զրկված են եղել խմելու ջրից: 1-85 հեռախոսահամարով զանգերի պատասխանները մի քանի օր նույնն էին՝ խնդրի մասին տեղյակ ենք, կատարվում են վերականգման աշխատանքներ, աշխատանքների ավարտի հստակ ժամկետ նշել չենք կարող:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ անցած գիշեր վերջապես ջրամատակարարումը վերականգնվել է: Բայց մաքուր ջրի փոխարեն, խմելու ջրի համար նախատեսված հորերը լցվել են ցեխաջրով: Մինչդեռ ընկերությունից որևէ մեկը չի զգուշացրել կեղտոտ ջուր գալու հնարավորության մասին:
«Քանի որ գյուղում ջուրը ժամով են տալիս, երբմեն էլ ընդհանարպես օրվա ընթացքում ջուր չի լինում, մենք մեծ հորեր ենք սարքել, բետոնապատել, հաճախ մաքրում ենք, խմելու ջուրը հավաքում այդտեղ: Առավոտ հորը բացել ենք, ինչ տեսնեք, ցեխաջուր է: Սա կվնասի պոմպերը: Ընկերության անպատասխանբատու աշխատանքի պատճառով հիմա ստիպված պետք է ամբողջ ջուրը՝ մի քանի հարյուր լիտր դատարկենք, նորից մաքրենք: Պարզ էլ չի, դրանից հետո խողովակներից եկող ջուրը ինչպիսին կլինի»,-բողոքում են գյուղացիները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին