Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատվում են բավարար: Նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքումԱյս մասին գրում է «Արցախպրես»-ը:
«Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Հիվանդն առաջիկայում որեւէ վիրահատության չի ենթարկվի»,- տեղեկացրին բաժանմունքից:
Ականի պայթյունի հետևանքով վիրավորված մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987 թ.) վիճակը շարունակում է գնահատվել ծանր, սակայն դրական դինամիկայով:
Նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների անդամահատում, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ»,-տեղեկացրել են հիվանդանոցից:
Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան: Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքեր Ղազանչի տեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պայթյունի հեևանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակում կա թույլ դրական դինամիկա
- Արցախում պայթյունի փաստով քննության համար դրսից փորձագետներ են հրավիրվել. The HALO Trust
- Արցախի ԱՆ. Ականի պայթյունից վիրավորվածներից մեկի երկու վերջույթներն անդամահատել են
- Արցախի ԱՆ-ն հրապարակել է պայթյունի հետևանքով վիրավորների անունները