Դ. Տոնոյան. Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին այս պահին խոսել չենք կարող: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց դեպքի վայր ժամանած ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախնական տվյալներով, պայթել է թթվածնային բալոնը, որը ճնշում էր մատակարարում գարեջրի տարաներին: Նախարարը նշեց, որ 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր, սակայն հիվանդանոցից տեղեկացրել են, որ կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը վերահսկելի է:
ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանի խոսքով, պարզվել է, որ գազի պայթած 20 կգ-անոց բալոնն այսօր առավոտյան է փոխարինվել: Պայթյունի հետևանքով առաստաղը փլվել է:
Հիշեցնենք, պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, որից մեկը` 19-ամյա Զարուհի Մելիքյանն արագ սննդի կետի մենեջերն է: Նա պայթյունի պահին գտնվել է հենց բալոնի կողքին, ստացել է սալջարդեր: Տուժած երեխաները գտնվել են ընդունարանում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով, այս պահի դրությամբ բացառում է միտումնավոր պայթյունի վարկածը:
Հարակից հրապարակումներ`
- Նախնական տեղեկություններով, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը
- Հյուսիսային Պողոտայի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է
- Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթունից տուժել է 9 քաղաքացի. ԱԻՆ
- Պայթուն Հյուսիսային պողոտայում, կան տուժածներ