Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակի մոմավառություն է իրականացվել
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարը գիշերային մթության մեջ լուսավորվել էր մոմերի լույսով:
«Արմենպրես»-ը գրում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։
Երիտասարդներին դեպի խաչքար առաջնորդել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, հոգևոր այրեր:
Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն առոթք է հնչեցրել առ Աստված, խաղաղություն հայցել հերոս նահատակների հոգու համար, շնորհավորել նաև ներկաների Սբ Հարության տոնը:
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այգում երիտասարդները կատարել են ՀՀ օրհներգը, նրանց միացել է նաև նախարար Վիգեն Սարգսյանը:
«Վստահաբար, այսօր այստեղ եկած երիտասարդները որպես սգացողներ չեն՝ զոհված ընկերների շիրիմի վրա: Եկել են որպես ազգ-բանակի զինվորներ՝ իրենց վստահությունը արտահայտելու, իրենց պատրաստակամությունը հայտնելու, պայքարելու մեր արժեքների, արժեհամակարգի համար: Դա է ամենամեծ դասը այսօրվա և ապրիլյան պատերազմի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի հիմնական դասն ու խորհուրդը նրանում է, որ պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են ստորագրված փաստաթղթերով կամ կնքված պայմանագրերով, դրանք երկար դարերով եկած պայքար են՝ ժողովրդի պայքար, որը միշտ արարել է իր հողում, արարել որպես առաջին քրիստոնյա պետություն, որպես ուրույն արժեհամակարգ կերտած ժողովուրդ: Այդպիսի ժողովրդի պայքարը հարատև է:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Սերժ Սարգսյանն այցելել է Ադամ Սահակյանի ընտանիքին
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- ՀՊՏՀ-ում «հատուկ մրցանակ» է հանձնվել քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանին
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան