Ընդլայնվում են Արցախի պետհամալսարանի միջազգային համագործակցության շրջանակները
Արցախի պետական համալսարանի գործընկեր բուհերի թիվը հասել է գրեթե երեք տասնյակի: Համալսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրերս գործընկեր բուհերի թիվը համալրվեց ևս մեկով:
Մարտի 26-ին համագործակցության հուշագիր է կնքվել Արցախի պետական և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների միջև, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությունը, զարգացնել երկու համալսարանների միջև գիտական ու կրթական շփումները, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում:
Երկու բուհերի միջև համագործակցությունն ակտիվացել և պայմանագիրը ստորագրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի աջակցությամբ:
«Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ համագործակցության հուշագրի կնքումը կարևոր իրադարձություն է Արցախի պետական համալսարանի կյանքում: Սա այն համագործակցություններից է, երբ գործնական քայլերն սկսվել են դեռևս մինչև հուշագրի պաշտոնական կնքումը: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը հուշագրի ստորագրումից հետո կտեղափոխվի ավելի ակտիվ, իրավական և գործնական հարթություն»,- նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և խոսել համագործակցության շրջանակներում կատարված գործուն քայլերից` առանձնացնելով հատկապես ուսանողների փոխանակման ծրագրով ԱրՊՀ երկու ուսանողների ուսումնառության իրողությունը Պիտեր Պազմանի համալսարանում:
Ըստ համաձայնագրի` բացի հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեության իրականացումից, գործընկեր բուհերը կարող են նպաստել նաև այլ բաժինների, հաստատությունների, ֆակուլտետների և հետազոտական կենտրոնների համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները