Իրաքում 6 թուրք կին մահապատժի է դատապարտվել
Ապրիլի 2-ին Իրաքում 6 թուրք կին դատապարտվել է մահապատժի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որոշումը կայացրել է Բաղդադի դատարաններից մեկը։ Մեկ թուրք կին էլ նույն մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Նշվում է, որ Իրաքում դեռևս կան թուրքեր, որոնք մեղադրվում են ԻՊ-ին անդամակցելու մեջ։ Թուրքիան այժմ բանակցություններ է վարում Իրաքի իշխանությունների հետ, որպեսզի նշյալ մարդիկ արտահանձնվեն։ Սակայն ինչպես վկայում է աղբյուրը, Իրաքը չի պատրաստվում Թուրքիային արտահանձնել:
Ավելի վաղ Բաղդադի քրեական դատարանը մահապատժի էր դատապարտել Թուրքիայի քաղաքացի 15 կանանց, որոնք ևս մեղադրվում էին ԻՊ-ին անդամակցելու մեջ։
2017-ի դեկտեմբերին ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ տարած Իրաքում ահաբեկչական կազմակերպության անդամների կամ նրանց ազգական ավելի քան 560 կին է ձերբակալվել: Փորձագետների կարծիքով, Իրաքում ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների թիվն այս պահին անցնում է 20 հազարը:
Իրաքյան օրենքներով խիստ պատիժներ են սահմանված բոլոր նրանց համար, ովքեր որևէ աջակցություն են ցուցաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Կարող են մահվան դատապարտվել նույնիսկ ԻՊ անդամ, սակայն ահաբեկչական կազմակերպության կողմից ակտիվ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում