Հայաստանի եռյակը` Նարեկ Հախնազարյանը, Հենրիխ Մխիթարյանը և Ռուբեն Վարդանյանը հանդիպել են Լոնդոնում
Հայաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հանդիպել են Լոնդոնում։
Հանդիպումից «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ թավջութակահարը. «Հրաշալի ընթրիք ընկերների և մեծ հայերի հետ»։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մխիթարյանի քույրը։
Հախնազարյանը այլ լուսանկարներ ևս հրապարակել է Մխիթարյանի հետ հանդիպումից՝ գրելով. «Չնայած ես երկար ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ եղել, բայց մարզիչը կործանում է այդ թիմի ֆուտբոլիստներին՝ իր պարտադրած ոճով: Այնպես որ, շատ ուրախ եմ, որ Հենրիխը տեղափոխվել է «Արսենալ», վստահ եմ, որ սա ճիշտ թիմ է, որտեղ նա մտել է իր ստեղծագործական, էլեգանտ և պարզապես փայլուն խաղով: Ամենայն բարիք քեզ, ընկերս: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանը կլինի փառահեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան