«Հրապարակ». ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի
«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն, բայց այդ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի և դրանից հետո նոր վերջնական որոշում կայացվի:
Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, խմբակցությունում հակված չեն թեկնածու առաջադրելուն։ «Չկա միասնական մոտեցում, չի էլ լինի թեկնածու»,- ասաց մեր աղբյուրը։
Այսպես են մտածում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ թեկնածու կարելի էր առաջադրել միայն այն դեպքում, եթե խորհրդարանում գնար պայքարը, այլ ոչ թե փողոցում։ Հիմա, երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան