ՆԱՏՕ-ն վիզա չի տրամադրել ռուս դիվանագետներին, ովքեր պետք է փոխարինեին արտաքսվածներին
ՆԱՏՕ-ն վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի Դաշնության դիվանագետներին, ովքեր պետք է փոխարինեին արտաքսված կոլեգաներին, հայտնել է РИА «Новости»-ն:
«Այո, 7 դիվանագետ համարվել էր անցանկալի անձ ու Բրյուսելը հայտարարել է, որ վիզաներ չի տրամադրի ևս 3 աշխատակիցների»,-հաստատել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ՌԴ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին ու դստերը թունավորելու պատճառով մոտ 25 պետություն իր երկրից արտաքսեց մոտ 150 դիվանագետի: ՆԱՏՕ-ն ևս արտաքսեց 7 դիվանագետի ու ևս 3 դիվանագետի մերժել էր հավատարմագրել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն կրճատում է ՌԴ աշխատակիցների թիվը 10-ով: ՆԱՏՕ-ում ՌԴ աշխատակիցների թիվը 20 մարդ էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա