Ադրբեջանը թուրքական ապրանքները վտանգավոր է ճանաչել, իսկ Հայաստանը «քնած է»
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել առ այն, որ Սննդամթերքի անվտանգության գործակալությունն իրականացրել է վերահսկողություն, և մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
Նրա խոսքով՝ այդ շարքում են շոկոլադը, բուսական յուղերը, թեյերը, ոչ ալկոհոլային արտադրանքը, խոսքը նաև սննդային հավելումների մասին է, որոնք պարունակում են այդ մթերքները, սակայն չկան մակնշումներ:
Սրանք, ըստ Պիպոյանի, բավական վտանգավոր են: Նրա խոսքով՝ հետաքրքիր էր նաև հաղորդագրության տեքստը, որով խորհուրդ էին տալիս զերծ մնալ այդ ապրանքներից:
«Սա կարևոր հայտարարություն է, որին բավական դժվար էր հավատալ՝ հաշվի առնելով իրենց հարաբերությունները: Մենք կարծես չունենք թուրքաֆոբիա, և չենք վախենում նաև թուրքական սննդամթերքից, թուրքական ծագման նաև բուսական ծագման այն մթերքները, որ տարբեր երկրներում ճանաչվում են վտանգավոր և ոչ պիտանի, մեր երկրում շրջանառվում են, դրանք են կիտրոնները, չրերը, մենք պետք է լինենք զգոն, պետական այրերը և մարմինները պետք է պարտադիր անդրադառնան, որ չունենանք նաև նախորդ տարվա նախադեպը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում