Սաակաշվիլին մտադիր է Վրաստան վերադառնալ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է երկիր վերադառնալ։
Ռուսական լրատվամիջոցները գրում է, որ նա նաև խոստացել է «վերջ դնել գործող իշխանությանը նախագահական ընտրություններից հետո»:
«Իրական վտանգի դեմ պայքարել կարելի է միայն տնտեսական և կենսամակարդակի աճով։ Ես մտադիր եմ անձնապես զբաղվել դրանով։ Այժմ ինձ մեղադրանքներ են առաջադրում միայն մեկ նպատակով, որ ես անգամ չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին։ Մի սպասեք։ Ես Վրաստան կվերադառնամ և կիրականացնեմ բոլոր ծրագրերը իմ թիմի հետ միասին։ Վրացի ժողովրդին դժվարության մեջ չեմ թողնի»,- հայտարարել է Սաակաշվիլին։