Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հրաձգարանի բացման պատիվը վերապահվել է հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են կապիտան Արմենակ Ուրֆանյանի անցած մարտական ուղին ու ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունը:
Հրաձգարանի բացմամբ դպրոցականները հնարավորություն կստանան այստեղ անցկացնել ռազմագիտության դասաժամերի որոշ մասը: Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան այստեղ կատարելագործելու կրակային պատրաստության իրենց գիտելիքները:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի մայր հերոս որդի չէր ուզում. Արմենակ Ուրֆանյանի մայր
- Վիգեն Սարգսյանը՝ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չտալու մասին
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- «Խրամատում որդուս հայացքն ու ժպիտն էի որոնում». Կապիտան Ուրֆանյանի հուշ-երեկո
- Առաջարկ. Երևանյան երկու փողոց կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան