Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել Դուբայ Օփենում
ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է Դուբայ Օփեն միջազգային մրցաշարը, որն անցկացվում է 20-րդ անգամ: Մրցաշարի մասնակցում են 33 երկրների 164 շախմատիստ, այդ թվում՝ 36 գրոսմայստեր:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցաշարի մասնակիցների թվում են Դուբայ Օփենի առաջին հաղթող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը և Վլադիմիր Հակոբյանի որդին՝ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:
Մրցաշարի առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տոնել ՖԻԴԵ-ի վարպես Մոհաննադ Ֆարհանի նկատմամբ, իսկ կրտսեր Հակոբյանը պարտվել է Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևան Պանցուլայային:
Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը: