Հասարակություն 17:06 03/04/2018 Հայաստան

Ես ցավում եմ, որ ունենք նման մարդկային կերպար ունեցող հոգևորականներ. Արագած Ախոյանը՝ Արամ Աթեշյանի մասին

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի բուն կերպարը վաղուց է բացահայտվել, պարզապես երկար ժամանակ անցավ, մինչև այդ մասին սկսեցին բարձրաձայնել։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։

«Ցավոք սրտի, այս թեմաների գնալով խորանալու հետ զուգահեռ՝ մի տեսակ մեր ազգաբնակչության անտարբերությունն է խորանում: Լինելով այսքան քրիստոնյա, ավանդական արժեքներ պահպանող ազգ և այսքան անտարբեր այս հարցի շուրջ՝ ես այդպիսի բան չէի պատկերացնում»,- ասաց նա։

Ախոյանի գնահատմամբ՝ Աթեշյանի վերջին «պնակալեզ» քայլն աբսուրդի շարքից էր. ամբողջ աշխարհն այսօր դատապարտում է Թուրքիայի զորքերի ներխուժումը Սիրիայի, Իրաքի տարածք, հատկապես՝ այն վայրերը, ուր կա ազգաբնակչություն, ու հանկարծ հոգևոր առաջնորդը ինքնամատույց, սկուտեղի վրա իրեն մատուցելով՝ բարձր գնահատականի է արժանացնում թուրքական բանակը, փոխանակ զբաղվի իր գործառույթներով:

«Նա զբաղված է իշխանության գովերգով՝ հույս ունենալով, որ մի օր կբազմի Պոլսո պատրիարքի աթոռին։ Ես ցավում եմ և ամաչում, որ ունենք նման մարդկային կերպար ունեցող հոգևորականներ, որոնք հանուն այդ աթոռի պատրաստ են ամեն ինչի: Այսօր նա դրանցից մեկն է»,- ասաց Ախոյանը:

Նա նշեց, որ Թուրքիայի հայ համայնքում պառակտումներ կան, տեղեկացրեց, որ շուտով իրենք լինելու են Ստամբուլում, հանդիպելու են բոլոր կողմերին: Ախոյանի խոսքով՝ նաև հոգևոր դասի գնահատականն է պետք, քանի որ ընդամենը ծնողական ժողովի պես մի բան էր, որ արեցին ու ասացին՝ «լավ, ժողովուրդ, մենք այլ բան չենք կարող անել, դա Թուրքիան է»:

Ըստ Ախոյանի՝ Թուրքիային մենք ենք հաճախ Թուրքիա դարձնում մեր վարքագծով: «Աթեշյանը թուրքական իշխանությունների դուռը ծեծել է և ասել՝ ձեզ ձրի ծառա պե՞տք է, նրանք էլ ասել են՝ համեցեք: Թուրքիան չի դնելու, ստուգի՝ հայ համայնքում ով է ճիշտ, ով սխալ»,- ասաց նա:

ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանի խոսքով՝ ժամանակագրական առումով Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի՝ Պոլսից հեռանալը, նաև Աթեշյանի ակտիվացումը համընկան երկու իրադարձության հետ. Թուրքիան ասաց, որ որոշում է հրաժարվել Լոզանի կոնֆերանսից, և երկրորդ՝ Թուրքիան ներխուժեց Սիրիայի և Իրաքի քրդաբնակ տարածքներ:

«Աթեշյանի պահվածքն աստիճանաբար ավելի գետնաքարշ դարձավ: Ես ժամանակին ասել եմ՝ եթե նա մտնի Մայր Տաճար, այն կպղծվի և վերաօծվելու կարիք կունենա: Խնդիրը սա է: Ինչպես կարող ենք հակազդել, կտրել այդ քայլերի առաջը: Այստեղ երկու ճանապարհ կա, որոնցից մեկը ամենավիրահատականն է՝ կարգալուծությունը կամ կախակայումը: Եթե այսպիսի քայլ արվի, հարաբերությունների ճշտման հարցեր կառաջանան, էլ չասած, որ թուրքական իշխանությունները դա չեն ընդունի: Սա բարդ ճանապարհ է»,- ասաց նա։

Ըստ Դևրիկյանի՝ գոյություն ունի երկրորդ՝ բավական արդյունավետ ճանապարհ, որին ականատես եղանք Սուրբ Զատկի տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքերում, երբ նա իբրև Պոլսո պատրիարք նշեց Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։ Ըստ Դևրիկյանի՝ միջամտելու փորձերն անհեռանկար են, քանի որ եթե Թուրքիան Սիրիա մտավ, ապա ներքին հարցերը լուծելը խնդիր չի լինի, եթե անգամ արդյունավետ քայլ արվի, թուրքական իշխանությունները կհարվածեն՝ Պոլսո հայոց պատրիարքարանը Էջմիածնից կտրելու համար:

«Մայր Աթոռը որպես նվիրապետական աթոռի տեղապահ ճանաչեց Բեկչյանին, բայց ուրիշ ոչինչ չի կարող անել, միայն կարելի է բոյկոտել Թուրքիայի սահմաններից դուրս, այդ բոյկոտը նաև ներսում կա, նրանք ինչ-որ տեղ բոյկոտում են Աթեշյանի գործողությունները: Եթե Աթեշյանը գնա որևէ արարողություն կատարելու, պետք է դա բոյկոտել: Թուրքական իշխանությունները կհասկանան, որ նա սպառված է»,- ասաց նա։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համոզմունք հայտնեց՝ այս խնդիրն այսքան չէր հասունանա, եթե հենց վերջին տասը տարիների ընթացքում տարբեր ձևերով այս խնդրի շուրջ ուշադրություն հրավիրելու փորձեր չարվեին, և դրանցում լիներ քիչ թե շատ ադեկվատ պատասխան:

«Աթեշյանն էլ ֆիզիկական մարդ է, ով հարյուր ու մի տեսակ զգայական և վարչական հարաբերությունների է ենթակա, նա չէր կարող հասնել այս աստիճանի, թող ներվի ինձ ասել, լկտիության, եթե ժամանակին իրեն պատասխանատվության ենթարկեին կամ նա իրեն պատասխանատու զգար՝ թե իր մայր եկեղեցու, թե Պոլսի ազգային ինստիտուտների առաջ»,- ասաց նա։

Խառատյանը նշեց, որ համաձայն չէ տեսակետի հետ, թե պոլսահայ համայնքը կարող էր ըմբոստանալ, եթե Մայր Աթոռը ինչ-որ կտրուկ միջոցների դիմեր։ Նրա համոզմամբ՝ պոլսահայ համայնքը սպասում է այդպիսի միջամտության, չասել այդ մասին, նշանակում է՝ այդ համայնքի սպասումները ջուրը թափել։ Ըստ Խառատյանի՝ պոլսահայ համայնքում բավականաչափ պատրաստ են, և շատերը այդ մասին տարբեր ձևերով բարձրաձայնել են ու դրանով անգամ իրենց հարվածի տակ դրել:

«Ոչ Աթեշյանի պահվածքն է նորություն, ոչ էլ Թուրքիայում այս իրավիճակը: Ես տարակույս չունեմ, որ Աթեշյանի հետ համաձայնեցված են գործողությունները, պարտադրանք միշտ կա և կա ոչ միայն Աթեշյանի նկատմամբ։ Այո, Էրդողանն այսօր շատ ագրեսիվ՝ աշխարհին տիրելու և այլ կոչերով իրականացնում է իր իշխանությունը և այլն, բայց ես ուզում եմ հարցնել՝ եկեք, կշեռքի նժարի վրա դնելով՝ հասկանանք.

մեր աշխարհիկ և հոգևոր բարձրագույն իշխանությունների, Հայ առաքելական եկեղեցու այսքան ներողամտության ձեռքբերումը ո՞րն է, այն, որ իբրև թե ստամբուլահայերի և այն քիչ գավառահայերի նկատմամբ, որ մնացել են, լինելու է թուրքական իշխանությունների կողմից բարեհաճ վերաբերմու՞նք։ Սպասու՞մ ենք մենք սրան, որ կանխվելու է որևէ ագրեսիվ գործողություն, եթե Կառավարությունը ծրագրում է այդպիսի գործողություն, կամ հենց հիմա որևէ բան փոխվու՞մ է հայ համայնքի նկատմամբ այս աստիճան նվաստացման, ստորացման պարագայում»,- ասաց նա։

Խառատյանն ասաց՝ ինքն անձամբ կարծում է, որ Աթեշյանի արածը նրա անձի հարաբերություններն են մի իշխանության հետ, որն այդ անձի՝ տարբեր ձևերով սպառմանը լիակատար օրհնություն է տվել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}