Փարիզում գործադուլ են հայտարարել երկաթուղայինները
Ֆրանսիայի մայրաքաղաքի արևելյան կայարանում գործադուլի են հայտարարել երկաթուղայինները: Նրանք բողոքում են Ֆրանսիական երկաթուղիներ ազգային ընկերության բարեփոխւմների դեմ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ակցիայի սկզբից քայլում են սև հագուստով ու դիմակներով մարդիկ: Փողոցը ծխապատ է: Նրանք իրենց հետ տանում են արհմիությունների դրոշներ, տաբեր կարգախոսներով ցուցապաստառներ:
«Մենք միասին պետք է պայքարենք ու միասին հաղթենք»,-բղավում են ակցիայի մասնակիցները:
Նախնկան տվյալներով, երեք խոշոր արհմիությունների կողմից կազմակերպված գործադուլը կարող է տևել մոտ երեք ամիս՝ մինչև հունիսի 28-ը: