ԱԻՆ-ը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել օրենքով սահմանված անվտանգության պահանջները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոնները, լինել զգոն և կատարել գործատուի համար օրենքով սահմանված անվտանգության կանոնների պահպանման պարտականությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը՝ հշեցնելով, որ նախօրեին Երևանի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ:
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցնում է Աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետը, որով գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:
Նույն օրենսգրքի 245-րդ և 254-րդ հոդվածներով՝ համապատասխանաբար «Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան», «Գործատուն ապահովում է, որպեսզի իր կազմակերպություն գործուղված աշխատողն անցնի աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Պայթյունից տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է
- «Բուրգեր Քինգ»-ի պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ
- «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցում տեղի է ունեցել 20 կգ-անոց բալոնի պայթյուն. ԱԻՆ
- Պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյան
- Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքները` լուսանկարներով
- ԱՆ. Պայթյունի հետևանքով տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն
- Նախնական տեղեկություններով, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը
- Հյուսիսային Պողոտայի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է
- Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթունից տուժել է 9 քաղաքացի. ԱԻՆ
- Պայթուն Հյուսիսային պողոտայում, կան տուժածներ