ԱՄՆ-ն Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու որոշում կընդունի
ԱՄՆ-ն որոշում կընդունի՝ կապված ՖԵԹՕ շարժման առաջնորդ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հետ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Այս արտահանձնման պահանջը կապված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը Գյուլենի մասնակցության մեղադրանքի հետ։
«Մենք կուսումնասիրենք այս հարցին վերաբերող ցանկացած տեղեկություն, որ Թուրքիայի կառավարությունը կկարողանա մեզ հատկացնել։ Մենք արտահանձնման մասին որոշում կկայացնենք՝ փաստերի հիման վրա՝ ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան»,- հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավասը։
Ավելի վաղ թուրքական հեռուստաալիքներից մեկը տեսանյութ է ցուցադրել, որում հաստատվում էր, որ հենց ինքը՝ քարոզիչ Գյուլենն է ռուս դեսպանի սպանության հրամանը տվել։
Հարակից հրապարակումներ`
- Գյուլենին մեղադրանք է առաջադրվել Դեսպան Կարլովի սպանությունը նախապատրաստելու համար
- Թուրքիան փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման համար
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
- Ֆեթուլլահ Գյուլենն ընդունել է Հայոց ցեղասպանությունը 1965-ին Պոլսի հայոց պատրիարքին գրած նամակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին