ԱՆ. Պայթյունից տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է
«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։ Քիչ առաջ տուժածների վիճակի մասին նման հայտարարություն տարածեց առողջապահության նախարարությունը:
Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել։
Հարակից հրապարակումներ`
- «Բուրգեր Քինգ»-ի պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ
- «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցում տեղի է ունեցել 20 կգ-անոց բալոնի պայթյուն. ԱԻՆ
- Պայթյունից բոլոր տուժածների վիճակը կայուն է. Արա Բաբլոյան
- Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքները` լուսանկարներով
- ԱՆ. Պայթյունի հետևանքով տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն
- Նախնական տեղեկություններով, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը
- Հյուսիսային Պողոտայի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է
- Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթունից տուժել է 9 քաղաքացի. ԱԻՆ
- Պայթուն Հյուսիսային պողոտայում, կան տուժածներ