«Գառնի»-ն կհանրահռչակվի Իտալիայում
Իտալացի հայտնի ջութակահար ու ալտահար Մարկո Միշանիայի և ճանաչված օպերային երգիչ, «Զվարթնոց» կվարտետի գեղարվեստական ղեկավար Տիգրան Կոնինյանի՝ «Գառնի» հեթանոսական տաճարում նկարահանված «Արևի երգը` Արևի աստծո տաճարում» տեսահոլովակը ուղղված է Իտալիայի հասարակությանը:
ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»պետական ոչ առևտրային լազմակերպությունից մանրամասնում են, որ համատեղ տեսահոլովակ նկարահանելու նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանինն է: Իտալացի երաժիշտի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարը բարձրաձայնել է իր մտահղացման մասին: Մարկո Միշանիան մեծ ոգևորությամբ է արձագանքել առաջարկին, ինչից հետո համաձայնություն է ձեռք բերվել հայտնի ջութակահարի երևանյան համերգի կազմակերպիչ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրենության հետ:
Հայ-իտալական գործակցությունը միտված է «Գառնի» հենթանոսական տաճարի հանրահռչակմանը, նաև՝ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իտալացի զբոսաշրջիկների մոտ հետաքրքություն առաջացնելուն:
Տիգրան Կոնինյանը և նրա ղեկավարած «Զվարթնոց» կվարտետը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամն են: Տեղացի այցելուները և օտարերկրացի զբոսաշրջիկները «Զվարթնոց» կվարտետի անզուգական կատարումները հաճախ կարող են ունկնդրել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Մ. Միշանիայի և Տ. Կոնինյանի համատեղ աշխատանքը շուտով կներկայացվի հասարակության դատին:
Հարակից հրապարակումներ`
- «Գառնի» արգելոց թանգարանում զբոսաշրջիկին ուղղորդում է աուդիոգիդը
- «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները տոնական օրերին կաշխատեն
- Հոկտեմբերի 2-ին «Գառնի»-ի մուտքն անվճար կլինի
- Մոտ 54 տոկոսով աճել է «Գառնի» այցելողների թիվը