GRENKE Chess Classic. 2-րդ տուրում Արոնյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նայդիչին
Նախօրեին տեղի է ունեցել GRENKE Chess Classic մրցաշարի 2-րդ տուրը: Ի տարբերություն 1-ին տուրի, որում 4 պարտիա ավարտվել էր հաշտությամբ և միայն մեկ պարտիայում էր գրանցվել հաղթական ավարտ, երկրորդ տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց հաշտությամբ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից հայտնում են, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ադրբեջանի առաջատար շախմատիստներից Արկադի Նայդիչի նկատմամբ:
2-րդ հաղթանակը տոնել է Նիկիտա Վիտյուգովը: Հաղթանակներ են տոնել նաև Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը. նրանք համապատասխանաբար առավելության հասան Հոու ՅԻֆանի և Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է Ֆաբիանո Կարուանա – Մաթիաս Բլյուբաում պարտիայում:
3-րդ տուրի զույգեր.
Բլյուբաում— Կարլսեն
Մեյեր— Կարուանա
Նայդիչ— Վիտյուգով
Անանդ — Արոնյան
Յիֆան — Վաշիե-Լագրավ