GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ
Գերմանիայում երեկ կայացել է GRENKE Chess Classic մրցաշարի 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Պարտիան ունեցել է հավասար ընթացք, և 31-րդ քայլին կողմերը հաշտություն են կնքել:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխանցմամբ՝ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնել է Մաքսիմ Վաշիե-Լագրավը. նրա մրցակիցն է եղել Հոու Յիֆանը: Մրցաշարում առաջին հաղթանակը տոնել է Ֆաբիանո Կարուանան: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չի կարողացել հաղթանակի կոտրել Մաթիաս Բլյուբաումի պաշտպանություն. 60-րդ քայլին գրանցվել է ոչ-ոքի: Միավորը կիսել են նաև Նիկիտա Վիտյուգովը և Արկադի Նայդիչը:
Հարակից հրապարակումներ`
- GRENKE Chess Classic. 2-րդ տուրում Արոնյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նայդիչին
- Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը