
Միքայել և Կարեն Վարդանյանները 120 միլիոն դրամ են հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 120 միլիոն դրամ են հատկացրել:
Կենտրոնի խնդիրն է լիարժեք կյանք վերադարձնել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված և հենաշարժողական խնդիրներ ունեցող զինվորներին: Արդիական սարքավորումների և բանիմաց մասնագետների շնորհիվ շատ զինծառայողներ կարողանում են վերադառնալ բնականոն կյանքին:
Վարդանյանների նվիրաբերության շնորհիվ արդեն կառուցվում է նաև զինվորների սոցիալիզացիայի ուսումնական կենտրոնը, որի շնորհիվ նրանք կտիրապետեն պահանջարկ ունեցող մասնագիտությունների:
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Ալեքսանդր Դվորնիկովն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն