«Պրոբլեմների մասին, մեծ հաշվով, խոսակցություն չկա». Մարուքյանը՝ Մուկուչյանին
«Ընտրական օրենսգրքով նախատեսված նոր ինստիտուտները, նորամուծությունները, որոնք նախատեսված էին կյանքի կոչվել, լիարժեք ծավալով կյանքի կոչվեցին»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա ներկայացրեց, որ ընտրակարգում տեղի ունեցան մեծ փոփոխություններ և ուսուցման պրոցեսներով էր պայմանավորված անվավեր քվեաթերթիկների փոքր ծավալը. «Ընտրությունների կազմակերպման առումով մենք առաջին անգամ ունեցանք այդ ծավալի ուսումնադիտակտիտ նյութեր, հրապարակվեցին ուղեցույցներ, որոնք վերաբերում էին զինծառայողների կողմից ընտրական իրավունքի իրացմանը»։
Մուկուչյանի խոսքով՝ հանձնաժողովն աշխատանքը կազմակերպել է լիարժեք հրապարակային ծավալով։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, Զեկույցը մանրամասն նայել է, հետաքրքիր է, որ անդրադարձ չկա «ՍԱՍ»-ի գործին, ուսուցիչների հետ կապված դպրոցներում տեղի ունեցած սկանդալին.«Պրոբլեմների մասին, մեծ հաշվով, խոսակցություն չկա։ Այս դեպքերի վերաբերյալ ԿԸՀ-ի գնահատականը, դատապարտումը, ապագայում կանխարգելելու կարևորության մասին ինչո՞ւ չկա»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ պատգամավորի նշած դիմումները քննարկվել են ԿԸՀ կողմից, կայացվել են որոշումներ. «Թե քննարկումներն են եղել հրապարակային, թե բողոքարկման գործընթացը։ Դա ցույց չտալու, թաքցնելու որևէ միտում առկա չէ։ Այստեղ փորձել ենք պարզապես թվական թվյալներ ներկայացնել, ցույց տալ աշխատանքի ծավալները»։
Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԿԸՆ-ն կոչված է ապահովելու Հայաստանում ընտրական իրավունքը. «Օբյեկտիվորեն այդպես է, տեխնիկական մասը ապահովված է, բայց բովանդակային առումով ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակն ինչպիսի՞ն է, ժողովուրդը ընկալո՞ւմ է ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունը: Մենք դա ունե՞նք, թե չունենք»։
ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ քվեարկության ընթացքը, քվեարկության արդյունքների ամփոփումը հեռարձակվում է, տեսանկարահանվում է, ընտրողների ցուցակը հրապարկվում է և չկա փորձ, որտեղ այս աստիճան հրապարակայնություն ապահովող բոլոր նորմերը միաժամանակ գործում են:
«Շատ կարևոր է վստահության բարձրացումը, մենք երբեք չենք ասել, որ բացարձակ վստահության մակարդակի ենք հասել: Վստահության ձևավորումը մեկ կամ երկու հանձնաժողովով չէ, այն կախված է բոլորի ազնիվ մոտեցմամբ՝ կատարվածը գնահատվում է, թերությունները՝ բարձրաձայնվում են: Ցուցակները հրապարակեցինք, մեկ ժամ հետո հայտարարվեց, որ 800 անձի ստորագրության դեպք բարձրաձայնվել է, այնինչ դա սուտ էր»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է Զիբիլիքսի գործից
- ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Զիբիլիքս» գործով «Ելք» դաշինքի բողոքը. ՀԺ
- «ԵԼՔ»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը
- «Ելք»-ը «Զիբիլիքս» գործի կարճման որոշում չի ստացել. ՀԺ
- Տնօրենները հրաժարվում են Դանիել Իոաննիսյանի դեմ հայցից. ՀԺ
- ՍԱՍ գրուպի նախընտրական ժողովի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալ չկա. «Փաստ»
- Նախընտրական սկանդալում հայտնված տնօրեններից մի քանիսը ընդգրկված են ավագանու ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»
- Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները. ՄԻՊ-ը ՍԱՍ-ի ժողովի մասին
- Ահարոնյանը՝ ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունները ոստիկանությանը վերագրելու լուրերի մասին
- Լևոն Բարսեղյան. Տնօրենների նպատակը Իոնեսյանին ահաբեկելն է
- Տնօրենները պահանջում են հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները. փաստաբան
- Տնօրենները դատի են տվել Դանիել Իոաննիսյանին՝ պահանջելով 60 մլն դրամ փոխհատուցում. ՀԺ
- Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ
- ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցի տնօրենների ձայնագրությունները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում