Հասարակություն 14:30 05/04/2018 Հայաստան

Ախ, այդ քնքուշ ռուսական զենքը

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Ռուսաստանը միայն 2017 թվականին վաճառել է ավելի քան 14 մլրդ դոլարի զենք: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» և հղում է անում «ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության» իր աղբյուրին:  Ու թեև հոդվածի ժամանակ վերջնական ամփոփիչ պաշտոնական տվյալները դեռ չկային, հավատալ, որ ռուսական ԶԼՄ-ն գրում է նման կարևոր թվեր աղբյուրի բերանով, առանց «դոբրոյի»՝ առնվազն միամտություն կլիներ:  Եթե թիվը սխալ է ու դրանով ԶԼՄ-ն վարում է հակառուսական քաղաքականություն, կարծում եմ Զախարովան ու Պեսկովը վաղուց այն հերքած կլինեին, քանի որ սովոր են  ուշադրություն դարձնել դետալներին:

Ընդհանրապես՝ «ռուսական ԶԼՄ-ն վարում է հակառուսական քաղաքականություն» խոսքը, միտքը ու հույսը՝ նոնսենս է:
Ինչ վերաբերում է  ՌԴ ՊՆ-ին, ապա այն տարվա վերջին հայտարարել էր, որ Սիրիայի…  վիրահատությունից (թույլ տվեք սխալ թարգմանել операция-ն) հետո ռուսական զենքի պահանջարկը մեծացել է:  Սա խոսում է իհարկե նաև Ռուսաստանի՝ Սիրիայում զենքի ցուցադրության  բիզնես-պլանի մասին, սակայն եկեք «չշեղվենք»:

Օգոստոսի վերջին Ռուսաստանի Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության  ղեկավար Դմիտրի Շուգաևը հաղորդեց, որ ռուսական զենքի ու տեխնիկայի  միայն էքսպորտի պատվերների  պորտֆելը $47-50 մլրդի կարգի է: Բավական հաստլիկ է, այնպես չէ՞:

Դեկտեմբերին Պուտինի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարեց, որ, «չնայած արևմտյան պատժամիջոցներին»,  2017 թվականին Ռուսաստանը ձեռք է բերել նոր պարտնյորներ՝  «երկրներ, որ մինչ այս երբեք չեն դիմել Ռուսաստանին զենքի համար»:

Դե՝ սա ոչ մեր մասին է, ոչ Ադրբեջանի: Անցնենք առաջ:
Զենքի արտահանմամբ Ռուսաստանը օլիմպիական մրցակցության մեջ է ԱՄՆ-ի հետ. Երկու երկրներն էլ անում են ամեն ինչ, որ կայունություն հաղորդեն աշխարհին՝ ԱՄՆ-ն առաջին տեղում է, ՌԴ-ն երկրորդ:

2016 թվականին ՌԴ-ն հաջողեցրել է  ավելի քան $15 մլրդի զենք վաճառել:  «Կոմերսանտը»   հայտնում է, որ ոչ վաղ 2015-ին  Ռուսաստանը  կարողացել է իրացնել  Ալժիրի, Վիետնամի, Չինաստանի, Հնդկաստանի հետ առկա համաձայնագրերը, իսկ  2018 –ին արդեն հույսեր ունի նոր պայմանագրերի:

Այս ամենը տոկոսներով մանրամասն կարող եք կարդալ SIPRI-ի Կամ՝ բավական է մի թեթև գուգլել: Երբ գուգլում եք օրինակ «որքան զենք է վաճառել Ռուսաստանը Ադրբեջանին», զարմանալիորեն  դուրս են լողում ֆրազներ, թե՝ «Ադրբեջանը դժգոհ է, որ  Ռուսաստանը  զենք է վաճառում Հայաստանին»:  Իսկ մենք գիտեինք, թե միայն մենք ենք դժգոհ:

Իսկ փորձեք օրինակ գուգլել «Պուտին, Թուրքիա, զենք», կիմանաք, որ ռուսական զենիթկաների՝  (ЗРК) С-400 «Տրիումֆ», մատակարարումը Թուրքիային Պուտինը համարում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների առաջնահերթությունը և քննարկում է ուղիներ այդ համագործակցությունը շարունակելու:

EADaily-ն  հայտնում է, որ պայմանագիրը ի կատար կածվի 2020 թվականից:  Պուտինի օգնական Վլադիմիր Կոժնինը հայտարարել է, որ թուրքական կողմը շտապեցնում էր պայմանագրի կատարումը:  2017 թվին Թուրքիան արդեն իսկ Ռուսաստանից գնել էր 4 դիվիզիոն  ЗРК С-400՝ $ 2,5 մլրդի, որոնք Թուրքիան կստանա  2019- 2020-ին: Ում գլխին՝ գուշակել կարելի է: 

Պարզ երևում է, որ պաշտոնական Ռուսաստանն ամենևին էլ չի ամաչում ու խորշում ներկայացնել զենքի արտահանման ծավալները, տեսակները, գումարները, երկրները…, նույնիսկ հակառակը՝ ձգտում է, որ դրանք երևան ու երևան որպես բիզնես-գովազդ: Եվ դա էլ հակառակ այն բանի, որ գնող երկրները երևի թե կուզեին փոքր-ինչ թաքուն գնել զենքը: Թեկուզ իրենց հակառակորդից:  Կամ՝ սեփական երկրի քաղաքացիներից: Սակայն եթե նույնիսկ թողնենք կողմ այն, որ միջազգային կառուցները հետևում են առևտրին ու զեկույցներ գրում, ապա նկատենք, որ գուգլը զորեղ բան է: Հիմա այդ դարը չի, որ գնածդ զենքի տեսակները թաքցնես: Ու վաճառողին էլ ձեռք չի տալիս թաքուն վաճառելը՝ փողը փող է բերում, զենքի վաճառքը՝ հակազենքի վաճառք ևս:

Այսպես է աշխատում հիմա զենքի բիզնեսը՝ վաճառք, գովազդ, ցուցադրություն, ավելի շատ վաճառք:

Այնպես որ՝ երբ ռուսական մամուլը գրում է, թե ինչ զենք է պատրաստվում Ռուսաստանը վաճառել Հայաստանին, դա այս՝ բիզնես քաղաքականության մասն է: Ու չգրելով այդ մասին հայկական զլմ-ն բան չի փոխում փաստացի՝ ռուսերեն բոլորը գիտեն, գուգլել նույնպես: Եթե հայաստանյան քաղաքական գլուխները ուզում են հստակ զենքի մասին ռուսական ալմ-ի գրածը հերքել, դա պիտի անեն այդ զլմ-ում, կամ՝ ռուսական կառավարության միջոցով:

Ու ընդհանրապես՝  պիտի փոխել մտածելակերպը, թե՝  ջան-պրեսինգը որակյալ քաղաքականություն է: Որպես լուծում՝ կարելի է հանել ռուսերենն ու անգլերենը կրթական ծրագրից, ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել մաքրեմաքուր հայերենի վրա:

Վերջինը կատակ էր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}