Կուրցը բացատրել Է՝ ինչու ռուս դիվանագետներին չեն վերադարձրել
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Puls4 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ավստրիան չեզոք երկիր է և ավանդաբար պահպանում է լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։
«Կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ մեր որոշմանը, ինչպես փոքրիկ չեզոք երկիր, ինչպես ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կենտրոնակայան, իմ կարծիքով, ամբողջովին սխալ կլիներ ռուս դիվանագետներին հետ ուղարկելը։ Դա մեր ճանապարհը չէ»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Կուրցը։
Կուրցը հիշեցրել է, որ Ավստրիան՝ որպես Եվրամիության անդամ, հանրակցության անդամ մյուս երկրների հետ պաշտպանել է կոնսուլտացիաների համար Մոսկվայից ԵՄ-ի դեսպանի հետկանչումը Բրյուսել:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Պետդեպը ՌԴ-ին առաջարկել է նոր դիվանագետներ ուղարկել արտաքսվածների փոխարեն
- ՆԱՏՕ-ն վիզա չի տրամադրել ռուս դիվանագետներին, ովքեր պետք է փոխարինեին արտաքսվածներին
- Ռուսաստանը 50 բրիտանացի դիվանագետի հետ կուղարկի
- Ռուսաստանն արտաքսում է մի քանի երկրների դիվանագետների
- ՆԱՏՕ-ն արտաքսում է ռուսաստանցի 7 դիվանագետի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա