Հայաստանում ՎիզաՄետրիկ ընկերությունը շենգենյան վիզայի դիմումներ չի ընդունի
Ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։
Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից տեղեկանում ենք, որ դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։
«ՎիզաՄետրիկ ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը
- Արդարադատության նախարարությունը կուսումնասիրի «ՎիզաՄետրիկ»-ի հետ կապված խնդիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան