Գործադիր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2018-ի առաջին եռամսյակի կատարողականները
Կառավարության գործունեության 2018 թվականի համար նախատեսված են միջոցառումներ և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ակնկալվում էր 2018 թվականի 1-ին եռամսյակում։
Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին 15-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1-ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները, նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումները և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները։
Վարչապետը նշեց, որ պետք է ներկայացնել տեղեկատվություն այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում