ՀՀ նախագահն իր նախկին մի քանի հրամանագրերն ուժը կորցրած հայտարարող հրամանագրեր է ստորագրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցից յուրաքանչյուրով նախկին մի շարք հրամանագրեր ուժը կորցրած են ճանաչվում:
Մասնավորապես, հրամանագրերով ուժը կորցրած են ճանաչվել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին», «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին», «Ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին», Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին», «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին» և այլ հրամանագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին