Սաուդյան Արաբիայում երկար տարիների արգելքից հետո կինոթատրոն կբացվի
Սաուդյան Արաբիայում երկար տարիների արգելքից հետո կինոթատրոն կբացվի: Մայրաքաղաք Էր Ռիադում ապրիլի 18-ին կբացվի առաջին կինոթատրոնը՝ վերջին 35 տարիների ընթացքում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Իշխանությունները նախատեսում են 5 տարվա ընթացքում ամբողջ երկրում բացել 40 կինոթատրոն: Գործակալության տվյալներով, ի տարբերություն այլ հասարակական վայրերի, կինոթատրոններում չեն առանձնացնի կանանց և տղամարդկանց:
Գործակալության աղբյուրը հայտնում է, որ առաջին ֆիլմը, որը կցուցադրվի մեծ էկրանին, կլինի Marvel-ի սուպերհերոսի մասին պատմող «Սև հովազ» ֆիլմը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին