Ուզում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Four Four Two ամսագրի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է դառնալ «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:
«Ուզում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության մեջ։ Ցանկանում եմ գոլ խփել, օգնել մրցանակներ շահել, որպեսզի երկրպագուները երջանիկ լինեն»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։
Ամսագրի հետ զրույցում Մխիթարյանը նաև շեշտել է, որ «Արսենալ» տեղափոխվելուց երկու անգամ չի մտածել. «Ինձ համար կարևոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չէի էլ կարող երազել ավելի լավ մեկնարկի մասին: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլը»։
Հարակից հրապարակումներ`
- Հեշտ հանդիպում չի սպասվում ԲԿՄԱ-ի հետ. Մխիթարյան
- «Ալքիմիկոսը» Մխիթարյանի սիրելի գրքերից է
- Հայաստանի եռյակը` Նարեկ Հախնազարյանը, Հենրիխ Մխիթարյանը և Ռուբեն Վարդանյանը հանդիպել են Լոնդոնում
- Ավելի հայտնի, քան Քարդաշյանները. Մխիթարյանի մասին նոր ֆիլմ է պատրաստվել
- Ոչ միայն երկրպագուներն են ինձնից լավ խաղ սպասում, այլ հենց ես ինքնս ինձնից. Մխիթարյան
- Միշտ էլ հաճելի է լինել առաջինը, չեմ ժխտի. Հենրիխ Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի