«Ժամանակ». Հակոբ Հակոբյանն առաջարկում է՝ հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ իր ղեկավարած հանձնաժողովի նիստում անցկացրեց օրենսդրական մի նախաձեռնություն, որը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներսում լուրջ ընդհարման պատճառ կարող է դառնալ:
Հակոբյանը, իր հանձնաժողովի ևս հինգ անդամների հետ, ներկայացրել է նախագիծ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Նրանք առաջարկում են, որպեսզի Հայաստանի հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան: Կառավարությունը կտրականապես դեմ է այս մոտեցմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները