
Ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական կտա, իսկ ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը
Ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական է տալու, գործադիրի անդամները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն:
«Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլին կառավարությունում գրեթե փոփոխություններ չեն լինելու. «Հրապարակ»
- Շավարշ Քոչարյան. Կառավարության նոր կազմը կհաստատի Ազգային ժողովը