Սերժ Սարգսյանն ազատել է իր խորհրդականներից երեքին
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել իր խորհրդականներից երեքին ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
Այսպես, պաշտոնից ազատվել են Ֆելիքս Փիրումյանը, Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը, Գագիկ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությամբ, 127-րդ հոդվածի ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։
ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանն ազատվել է դեսպանի պաշտոնից
- ԱԺ-ն հատուկ նիստը կգումարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
- ՀՀ նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին