Սոցհարցում. Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն հավատացողների թիվը նվազում է
Ապրիլյան քաղաքական իրադարձություններից առաջ սոցիոլոգիական հարցումներ իրականացնող «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը 1120 քաղաքացիների շրջանում դեմ առ դեմ հարցում է իրականացրել: Հարցումն անցկացվել է Հայստանի բոլոր մարզերում, Երևանի բոլոր վարճչական շրջաններում: Հետազոտության ընտրանքային սխալը կարողէ լինել 3 տոկոս: Հետազոտությունն անցկացվել է մարտի 22-30-ն ընկած ժամանակահատվածում:
Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Հարցման մասնակիցները պատասխանել են նաև «Հավատ՞ում եք, որ 2018 թվականի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կշարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում» հարցին:
«Այստեղ ունենք դրական պատասխանների կտրուկ նվազում»,-մանրամասնեց Նավասարդյանը:
Ըստ բանախոսի, իշխանությունների նկատմամբ վստահությունը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է:
«Որոշակի դրական աճ կա, բայց ընդհանուր պատկերը գոհացուցիչ չէ»,-ասաց Նավասարդյանը:
Սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծ մասը 2018թ. ապրիլի 9-ից հետո Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին:
Սերժ Սարգսյանը առավել բարձր վարկանիշ ունի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վարման, արտաքին քաղաքականության իրականացման և բանակին վերաբերվող հարցերում, Կարեն Կարապետյանն առավել բարձր է դիրքավորվում սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերի լուծման տեսանկյունից:
«ՀՀԿ-ում կա երկու առաջատար թեկնածու` Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին