ՀՀ վարչապետն ունենալու է երկու նստավայր. Դավիթ Հարությունյան
ՀՀ վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, քանի որ կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ: Միաժամանակ այլ նստավայր ևս նախատեսված է վարչապետի համար»,- նշեց նախարարը:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ վարչապետի լիազորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից:
«Զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար, իսկ կառավարության շենքը հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններն իրականացնելու համար: Այս առումով որևէ զարմանալու բան չկա, որ լիազորությունների մի մասն իրականացվելու է այլ տարածքում»,- նշեց արդարադատության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան