Արմեն Սարգսյանն ազատվել է դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին