«Հրապարակ». Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի հարցում սպասելը գուցեև ճիշտ է
«Հրապարակ»-ի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ հետաձգվում է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, որի քննարկման գլխավոր հարցերից մեկը պետք է լինի երկար ժամանակ Թուրքիո հայ համայնքին լարվածության մեջ պահող՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցը:
«Վերջինս Հոգևոր խորհրդին անվերջ ծանուցում է, որ դեռ չի կարող մասնակցել «հրավիրյալ» նիստին: «Աթեշյանը, որը չի հերքում, որ թուրքական իշխանությունները հաճախ միջամտել են պատրիարքի ընտրության գործընթացին, պարզապես չի ցանկանում մասնակցել»,- տեղեկացրեց Հոգևոր խորհրդին մոտ կանգնած մեր աղբյուրը: Հիշեցնենք` Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակով թուրքական իշխանությունները հայտնեցին, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար՝ Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու և Գարեգին Բեքչյանին տեղապահ ընտրելու գործընթացն անվավեր է համարվում: Ի դեպ, այս հետաձգումը ձեռնտու է նաև Էջմիածնին. «Կաթողիկոսն Աթեշյանին կարգալույծ անել չի կարող, նա պատրիարքության ներկայացուցիչ է, և հետո` կան նուրբ հարցեր․․․ այնպես որ` սպասելը գուցեև ճիշտ է»»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան