Մենք ուշի ուշով հետևում ենք. Շավարշ Քոչարյանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին
Հայաստանը հետևում է ռուս-թուրքական հարաբերությունների գործընթացին: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, ինչպես նաև՝ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա:
«Յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից, տվյալ պարագայում ավելի շատ է միտումը, որ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են, և մենք պետք է դա հաշվի առնենք, ուշի ուշով հետևենք: Տվյալ փուլում առկա է նրանց շահերի համընկնման ավելի մեծ դաշտ կա»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Իսկ թե ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա ազգային անվտանգության տեսանկյունից, փոխնախարարը հորդորեց չշտապել. «Եկեք շատ առաջ չգնանք, դա առաջին անգամը չէ: Մենք հիշում ենք՝ ինչ մեղրամիս եղավ, որից հետո, ինչպես հայտարարեց Ռուսաստանի նախագահը, Թուրքիան թիկունքից դանակով խփեց ՌԴ-ին: Այնպես որ, սա գործընթաց է, կան հակասություններ, կան պահեր, երբ լինում է մերձեցում: Իհարկե, դրանց մենք հետևում ենք ու եզրակացություններ կատարում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան