Լոնդոնը կրակի հետ է խաղում. Ռուսաստանի նախազգուշացումը
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Մոսկվայի խնդրանքով կազմակերպված նիստի ժամանակ Ռուսաստանը Մեծ Բրիտանիային մեղադրել է Սկրիպալի գործի կեղծման մեջ։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան բրիտանական իշխանություններին զգուշացրել է՝ իրենք կրակի հետ են խաղում՝ Ռուսաստանին մեղադրելով Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ։
Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարել է, որ իր երկրի գործողությունները համապատասխանում են բոլոր միջազգային նորմերին և ռուսական կողմի պահանջները՝ թույլ տալ իր փորձագետներին՝ մասնակցել հետաքննությանը, մոտավորապես նույնն են, ինչ հրդեհի կազմակերպողին հրդեհի քննությանը մասնակից դարձնելու թույլտվություն պահանջելը։
Հարակից հրապարակումներ`
- Ուժերս օրեցօր վերականգնվում են. Յուլիա Սկրիպալ
- Կուրցը բացատրել Է՝ ինչու ռուս դիվանագետներին չեն վերադարձրել
- Սպիտակ տունն արտաքսում է ռուս դիվանագետներին
- Տուսկը հայտարարել է ԵՄ 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին