
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Լոնդոնի «Արսենալ» ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և դարպասապահ Դավիդ Օսպինան վնասվածքի պատճառով բաց կթողնեն Անգլիայի առաջնության «Սաութհեմպտոն»-ի հետ կայանալիք հանդիպումը: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:
Նրանք վնասվածքը ստացել են երեկ լոնդոնյան «Արսենալ»-ի ու մոսկովյան ЦСКА-ի հանդիպման ժամանակ: Եվրոպայի եզրափակչի 1/4- փուլն ավարտվել է 4:1 հաշվով՝ Մխիթարյանի թիմի հաղթանակով:
Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ու փոխարինվել: Խաղից հետո տեղի ունեցած ասուլիսում Արսեն Վենգերը հայտարարել է, որ Մխիթարյանը վնասվածքը ստացել է ծնկի հատվածում: