Նախարարությունից պարզաբանում են, ինչու է Հայաստանում նվազել հացահատիկի արտադրությունը
«2017 թվականին հացահատիկի ցանքատարածություների կրճատումը պայմանավորված է եղել հիմնականում 2016 թվականի աշնանը գրանցված մթերման ցածր գներով»,-Panorama.am-ի հարցման ի պատասխան հայտնում են Գյուղատնտեսության նախարարությունից:
Ըստ պետական գերատեսչության հիմնավորման, մթերման ցածր գինը բացասական ազդեցություն է ունեցել շահութաբերության մակարդակի վրա, իսկ համախառն արտադրանքի ծավալները կրճատվել են 2017 թվականի բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով:
ԳՆ-ից նաև փաստական տվյալներ են ներկայացրել.
«Համաձայն ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակած տվյալների՝ հանրապետությունում հացահատիկի ցանքատարածությունները և համախառն բերքը կազմել են.
2015 թվականին -199.146 հեկտար, 632.234 տոննա,
2016 թվականին -195.937 հեկտար, 598.964 տոննա,
2017 թվականին-153.156 հեկտար, 258.049 տոննա:
Ստացված տվյալներից ակնհայտ է, որ հանրապետության մարզերում հացահատիկային մշա-կաբույսերի ցանքատարածությունները 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կրճատվել են 42.781 հեկտարով, իսկ համախառն բերքը` 340.915 տոննայով»:
Հիշեցնենք, Panorama.am-ը գրել էր, որ մինչ Հայաստանում հացահատիկի արտադրության 50 տոկոսով նվազում է գրանցվել, Արցախում այս ոլորտում ամեն տարի նոր ռեկորդ են սահմանում: 2018-ին նախատեսում են գերազանցել 2017-ի ու 2016-ի գրանցած ռեկորդները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան