Վարչապետն ազատել է իր խորհրդականներին
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ստարոգրել իր խորհրդականներին աշխատանքից ազատելու մասին:
Կառավարության պաշտոնական էջի համաձայն, որոշումներով աշխատանքից ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը, խորհրդականներ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին (շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է), Վռամ Գյուլզադյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Համլետ Հովսեփյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Էրիկ Գյուլազյանը: Նրանք բոլորն էլ հասարակական հիմունքով աշխատողներ են:
Նշենք, որ բացի նրանցից վարչապետն ունի երեք գլխավոր խորհրդական, երկու խորհրդական, մեկ ավագ օգնական, երեք օգնական:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան