Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է
Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված:
Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած մասը վերջնական փլուզման վտանգի տակ է:
Սբ. Ստեփանոս վանքը ակտիվ գործել է մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը և հանդիսացել հայ հավատացյալների կարևորագույն աղոթատեղիներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը հայկական եկեղեցուն շուրջ 250 հազար դոլարի փոխհատուցում կվճարի
- Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա
- Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում