Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը»
Այսօրվանից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը» ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրողների համար, որոնք գերազանցում են իրենց արտադրանքում շաքարի պարունակության նորման: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նման հարկ սահմանելով բրիտանական իշխանությունները ցանկանում են նվազեցնել քաղցր ըմպելիքների արտադրությունը, որոնք առաջացնում են գիրություն, առաջին հերթին երեխաների մոտ:
Հարկը կգանձվի 100 միլիլիտր հեղուկի մեջ ավելի քան 5 գրամ շաքարի պարունակության դեպքում: Սակայն, ըստ աղբյուրի, եթե ըմպելիքը պարունակի ավելի քան 8 տոկոս շաքար, ապա հարկի չափը կավելանա: Ընդորում, հարկման չեն ենթարկվի կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ սննդակարգի համար:
Նշվում է նաև, որ հավաքված գումարը նախատեսվում է օգտագործել դպրոցահասակ երեխաների ֆիզիկական ակտիվության և հավասարակշռված սննդի խրախուսման ծրագրերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում