Պուչդեմոնին գրավի դիմաց ազատ են արձակել
Գերմանական դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել կատալոնացի անջատողականների առաջնորդ Կարլես Պուչդեմոնին։ Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, դատարանը նրա արտահանձնման վերջնական որոշումը թողել է Իսպանիայի վրա։
Դատարանը հրաժարվել է Պուչդեմոնին արտահանձնել՝ Իսպանիայի ներկայացրած՝ խռովություն հրահրելու մեղադրանքի հիման վրա, սակայն չի բացառել նրա արտահանձնման հնարավորությունը՝ պետական միջոցների ապօրինի յուրացման մեղադրանքով։
Արտահանձնման հարցի հետագա դիտարկման ընթացքում քաղաքական գործիչը ազատության մեջ կլինի. դատարանը համաձայնել է նրան ազատ արձակել՝ 75 հազար եվրո գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Պուչդեմոնը հրաժարվել Է 112 հազար եվրո թոշակից
- Պուչդեմոնին կարող են հարցաքննել Բելգիայում. փաստաբան
- Հրաժարական չներկայացնելու դեպքում Պուչդեմոնին սպառնացել են բանտարկությամբ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում