Բրեդ Փիթը նոր սիրավեպ ունի
Ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթին սիրավեպ են վերագրում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ճարտարապետ Ների Օքսմանի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Չնայած այն հանգամանքին, որ նախկինում գրում էին՝ Բրեդ Փիթը սիրավեպ ունի նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ, սակայն դերասանին ավելի հաճախ տեսնում են թխահեր Ների Օքսմանի հետ: Եւ որքան էլ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երկրպագուները հույս ունեին, որ նրանք կրկին կվերամիավորվեն, սակայն նրանց ամուսնալուծության գործընթացն արդեն մոտենում է ավարտին:
Վերջին շրջանում դերասանին հաճախ են տեսնում 42-ամյա Ներիի հետ: Նա շոու-բիզնեսի հետ կապ չունի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, հայտնի ճարտարապետ, դիզայներ և նկարչուհի:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին