Երևանում վաղը կմեկնարկի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը
Ապրիլի 7-8-ին Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Առաջնության շրջանակում կմրցեն երեխաները, պատանիներն ու մեծահասակները: Արդեն Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները:
«Առաջնությանը մասնակցելու են 28 երկրների մոտ 700 մարզիկներ»,-ասաց նա:
Հակոբյանի ներկայացրած թվերի համաձայն, ողջ հանրապետության տարածքում գործում է ֆեդերացիայի 100 ակումբ, ֆեդերացիան տարիների ընթացքում ներգրրավել է 3000-ից ավելի սաներ: 2017-ին Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից այն ընդգրկվել է պետական աջակցություն ստացող մարզաձևերի ցանկում:
«Սպորտի և երիտասարդության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն աջակցել են, որպեսզի առաջնությունն անցկացվի պատշաճ մակարդակով»,-նշեց Հակոբյանը:
Մրցաշարին կարող են հետևել օնլայն հեռարձակմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան