Հարավային Կորեայի նախկին նախագահը ձերբակալվել է
Սեուլի կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեին դատապարտել է 24 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, նախագահը ձերբակալվել էր նախորդ տարվա գարնանը՝ կաշառակերության մեղադրանքով։
Պակ Կին Խեն ձերբակալվել է 2017-ի մարտի վերջին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 18 կետերով, այդ թվում՝ կոռուպցիայի, կաշառակերության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև պետական տեղեկատվության բացահայտման համար։
Հարավկորեական դատախազությունը պահանջել էր նախկին նախագահին դատապարտել 30 տարվա ազատազրկման, ինչպես նաև մոտ 95 միլիոն դոլարի տուգանք գանձել։
Հարակից հրապարակումներ`
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
- Հարավկորեական Lotte Group-ը մտադիր է վերահսկության տակ վերցնել Սամարայում կառուցվող հյուրանոցներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում